Օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով, միջպետական նշանակության՝ Քութաիսի-Ծղալտուբո-Ցագերի-Լենտեխի-Լասդիլի ավտոմոբիլային ճանապարհի 125-157 կմ. (Մելե-Լասդիլի) հատվածում, արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը:
Ըստ նրանց, մայրուղու 1-125 կմ. (Ծղալտուբոյի շրջադարձ-Մելե) հատվածում բոլոր տեսակի ավտոտրանսպորտի համար երթևեկությունն ազատ է: