Մելանյա Թրամփը մեկնել է առաջին արտասահմանյան շրջագայության
Մելանյա Թրամփը մեկնել է առաջին արտասահմանյան շրջագայության

Ամերիկայի Միացյալ Նահանգների Առաջին տիկին Մելանյա Թրամփը մեկնել է իր առաջին արտասահմանյան շրջագայության:

Աֆրիկյան շրջագայության շրջանակներում Մելանյա Թրամփը այցով լինելու է չորս երկրներում – Գանայում, Մալավիում, Քենիայում և Եգիպտոսում:

Շրջագայությունը տևելու է մոտ մեկ շաբաթ: Աֆրիկյան երկրներ այցի ժամանակ ԱՄՆ-ի առաջին տիկինը շոշափելու է երեխաների խնդիրները:

Սա Մելանյա Թրամփի առաջին երկարատև արասահմանյան շրջագայությունն է, որտեղ մեկնում է առանց ամուսնու: