Վրաստանի Պաշտպանության ուժերի ազգային գվարդիայի կողմից հուլիսի 8-12-ը Խելվաչաուրի և Թեթրիծղարո մունիցիպալիտետներում կանցկացվեն «Գործընկեր-2024» միջգերատեսչական զորավարժությունները։
Պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ զորավարժությունների նպատակն է բարելավել միջգերատեսչական համակարգումը ճգնաժամային և արտակարգ իրավիճակների ժամանակ։
«Ուսուցումը կանցկացվի ճգնաժամային իրավիճակների մոդելավորման սցենարով։ Տեղի բնակչությանը տեղեկացնում ենք, որ հուլիսի 8-ին երկու տեղամասերում էլ կանցկացվեն ուսումնական վարժանքներ։ Ընդհանուր փորձը նախատեսված է հուլիսի 9-ին Խելվաչաուրիում, իսկ հուլիսի 10-ին՝ Թեթրիծղարոյում։ Դասընթացի եզրափակիչ մասը կանցկացվի հուլիսի 10-ին Խելվաչաուրիում, իսկ հուլիսի 11-ին՝ Թեթրիծղարոյում։
«Գործընկեր-2024»-ին մասնակցում են Պաշտպանության ուժերի ազգային գվարդիայի, հատուկ գործողությունների, ինչպես նաև ավիացիայի և հակաօդային պաշտպանության հրամանատարությունների, ռազմական ոստիկանության և կամավորական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Զորավարժություններին ներգրավված են նաև ՆԳ նախարարության, բռնազավթված տարածքներից հարկադիր վերաբնակների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության համապատասխան ծառայությունները, Կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը և տեղի քաղաքապետարանները»,- նշվում է ՊՆ հաղորդագրության մեջ։