Մեկնարկել է Վրաստանի նախագահի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն (վիդեո)

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պետական պատվիրակության հետ սկսել է պաշտոնական այցը Հայաստան:

Վրաստանի նախագահին Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանում դիմավորել են Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն և այլ պաշտոնական անձինք:

Վրաստանի նախագահը Երևանում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հանդիպելու է դեմառդեմ և ընլդայնված ձևաչափում, որից հետո նախագահները մամուլի համար հանդես կգան հայտարարություններով:

Նախատեսված են հանդիպումներ նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

Պետական պատվիրակության կազմում են. Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին, խորհրդարանի նախագահի տեղակալ Գիորգի Վոլսկին, խորհրդարանի անդամներ. Կախաբեր Օքրիաշվիլին, Գիվի Ճիճինաձեն, Հենզել Մկոյանը, նախագահի վարչության ղեկավար Լաշա Ժվանիան, արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան, նախագահի վարչության ղեկավարի տեղակալ Նաթիա Սուլավան:

Վրաստանի նախագահի այցը երկօրյա է և ավարտվելու է մարտի 14-ին: