Մեկնարկել է Պաշտպանության նախարարության պատրաստվածության ծրագրի 8-րդ ռոտացիան
ՆԱՏՕ-Վրաստան ուսումնական և գնահատման համատեղ մարտական պատրաստության կենտրոնում, տեղի է ունեցել Վրաստանի Պաշտպանական պատրաստության ծրագրի (GDRP) 8-րդ ռոտացիայի բացման արարողությունը: Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի Պաշտպանության նախարարությունը:
Գերատեսչության տեղեկացմամբ, ուսուցմանը մասնակցող զինծառայողներին խոսքով դիմել է, Վրաստանի Պաշտպանության զորքերի հրամանատարի տեղակալ, գլխավոր շտաբի պետ, բրիգադի գեներալ՝ Ջոնի Տատունաշվիլին, նա շնորհավորել է նրանց զորավարժությունների մեկնարկի կապակցությամբ և ընդգծել ծրագրի կարևորությունը: 2-րդ հետևակային բրիգադի, 22-րդ գումարտակը պաշտոնապես միացել է Վրաստանի պաշտպանական պատրաստության ծրագրին (GDRP): 2-րդ հետևակային բրիգադի 22-րդ գումարտակը, մարտական պատրաստության կենտրոնում դասընթացը կանցնի 13 շաբաթվա ընթացքում:
«Ստորաբաժանման անձնակազմը կպատրաստվի գումարտակի մակարդակով, իրական մարտական պայմաններին հնարավորինս մոտ միջավայրում: Դասընթացի ընթացքում ռազմական անձնակազմը տիրապետելու է պաշտպանական և հարձակողական գործողություններին, ինչպես նաև մարտական հրաձգության և վարժությունների կառավարմանը: Գումարտակին JTEC մարտական պատրաստության կենտրոնի հետ համատեղ կպատրաստեն ԱՄՆ-ի բանակի հրահանգիչներ»,- ասվում է Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
2-րդ հետևակային բրիգադի 22-րդ գումարտակը նախապատրաստական ծրագրին միանալուց առաջ, նախապատրաստական ուսուցումը անցել է Սենակիի ռազմակայանում: Զորավարժությունները կավարտվեն 2021 թվականի ապրիլի վերջին: