Մեկնարկել է Իրակլի Ղարիբաշվիլիի պետական ​​այցը Թուրքիա
Մեկնարկել է Իրակլի Ղարիբաշվիլիի պետական ​​այցը Թուրքիա

Մեկնարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի պետական ​​այցը Թուրքիայի Հանրապետություն:

Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ, մեկօրյա այցի շրջանակներում Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպելու է Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպումից հետո ԶԼՄ-ների համար կարվեն համատեղ հայտարարություններ: Թուրքիայի նախագահի հետ հանդիպելուց առաջ Իրակլի Ղարիբաշվիլին կայցելի Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան և ծաղկեպսակ կդնի նրա շիրիմին:

Վրացական պատվիրակության կազմում են՝ Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան, բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին, Աջարիայի կառավարության նախագահ Թորնիկե Ռիժվաձեն և կառավարության վարչության ղեկավար Իլիա Դարչիաշվիլին: