Մեկնարկել է Իրակլի Ղարիբաշվիլիի աշխատանքային այցը Հայաստան
Մեկնարկել է Իրակլի Ղարիբաշվիլիի աշխատանքային այցը Հայաստան

Մեկնարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի աշխատանքային այցը Հայաստանի Հանրապետություն։

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել կառավարության ղեկավարի դիմավորման արարողությունը։

Վարչապետին օդանավակայանում դիմավորել են Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և Հայաստանում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանճախաձեն։ .

Իրակլի Ղարիբաշվիլին Երևանում է գտնվում պատվիրակության հետ միասին։