Մեքսիկայում գնացքի վթարի հետևանքով զոհվել է 13 մարդ, վիրավորվել՝ մոտ 100-ը
Մեքսիկայում գնացքի վթարի հետևանքով զոհվել է 13 մարդ, վիրավորվել՝ մոտ 100-ը

Մեքսիկայում երկաթուղային վթարի հետևանքով առնվազն 13 մարդ զոհվել է, մոտ 100-ը՝ վիրավորվել։ Այս մասին գրում է «BBC»-ն։

Դեպքը տեղի է ունեցել Մեքսիկայի հարավ-արևմուտքում գտնվող Օահակա տարածաշրջանում։ Գնացքում գտնվել է 241 ուղևոր և անձնակազմի ինը անդամ։

Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հայտարարել է, որ հինգ մարդու վիճակը ծանր է։

Դեպքի առնչությամբ ընթանում է հետաքննություն։