Մեքսիկայում, առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով 23 մարդ է զոհվել
Մեքսիկայում, առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 23 մարդ, այդ թվում՝ մի քանի երեխա։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիսարևմտյան մասում՝ Հերմոսիլյո քաղաքում։
Նրանց տվյալներով՝ մեծ մասը մահացել է թունավոր գազերի ներշնչման հետևանքով։
Հրդեհի ճշգրիտ պատճառը դեռևս անհայտ է։
Սոնորա նահանգի նահանգապետ Ալֆոնսո Դուրասոն հայտարարել է, որ ոստիկանությունը շարունակում է հետաքննել հրդեհի պատճառը։