Մեքսիկայի նախագահը հայտարարում է, որ երկիրն ունի լիակատար իրավունք վառելիք ուղարկել Կուբա՝ մարդասիրական, թե առևտրային նպատակներով
Մեքսիկայի նախագահը հայտարարում է, որ երկիրն ունի լիակատար իրավունք վառելիք ուղարկել Կուբա՝ մարդասիրական, թե առևտրային նպատակներով

Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրն ունի լիակատար իրավունք վառելիք ուղարկել Կուբա՝ մարդասիրական, թե առևտրային նպատակներով։

Կլաուդիա Շեյնբաումը այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ չի խանգարի Կուբա նավթի մատակարարմանը, այդ թվում՝ Ռուսաստանից։

«Մեքսիկայի կառավարությունն ունի լիակատար իրավունք վառելիք ուղարկել Կուբա՝ լինի դա մարդասիրական, թե առևտրային նպատակներով, քանի որ Կուբայում կան մասնավոր ընկերություններ, կան հյուրանոցներ, այլ մասնավոր կառույցներ, որոնք վառելիքի կարիք ունեն: Նրանք փնտրում են մասնավոր մատակարարներ, ամենևին էլ պարտադիր չէ, որ դա արվի միջկառավարական ձևաչափով: Մեզ դիմել են մասնավոր կազմակերպություններ, որոնք, օրինակ, ցանկանում են վառելիք գնել Pemex-ից և այն մատակարարել Կուբայի մասնավոր բիզնեսներին», – նշել է Մեքսիկայի առաջնորդը: