Մեքսիկական ռազմածովային նավը բախվել է Բրուքլինի կամրջին, զոհվել է երկու մարդ, կան վիրավորներ
Մեքսիկական ռազմածովային նավը ԱՄՆ-ում բախվել է Բրուքլինի կամրջին։ Արդյունքում երկու մարդ մահացել է, կան վիրավորներ։
Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությամբ, միջադեպի հետևանքով վիրավորվել է առնվազն 19 մարդ։ Էրիկ Ադամսի խոսքով՝ նավի վրա 277 մարդ է եղել։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները պնդում են, որ ոչ ոք ջուրը չի ընկել։ Նյու Յորքի քաղաքապետը նաև նշել է, որ Բրուքլինի կամուրջը էական վնաս չի կրել։
Մեքսիկական ռազմածովային ուժերը հայտարարել են, որ միջադեպը հետաքննվում է։ Նյու Յորքի ոստիկանության պետը նշել է, որ բախումը, հավանաբար, առաջացել է «մեխանիկական խնդիրներից» և էլեկտրաէներգիայի անջատումից։ Մեքսիկական ռազմածովային ուժերի հաղորդմամբ, նավի երկարությունը 297 ֆուտ է, իսկ լայնությունը՝ 40 ֆուտ։ Նա առաջին անգամ ծով է դուրս եկել 1982 թվականին։ Ամեն տարի, Ռազմածովային ակադեմիան ավարտելուց հետո, նավը ծով է դուրս գալիս՝ կուրսանտների պատրաստությունն ավարտելու համար։ Այս տարի այն մեքսիկական Ակապուլկո նավահանգստից մեկնել է ապրիլի 6-ին՝ 277 մարդու տեղափոխող նավով։ Նրա վերջնական նպատակակետը պետք է լիներ Իսլանդիան։