Մեկ շաբաթվա տվյալներով՝ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 12 338 նոր դեպք, ապաքինվել է 12 766 պացիենտ
Մեկ շաբաթվա տվյալներով՝ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 12 338 նոր դեպք, ապաքինվել է 12 766 պացիենտ

Նախորդ մեկ շաբաթում (07.08-14.08) Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 12 338 նոր դեպք։ Այս մասին տեղեկությունը հրապարակում Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։

Մեկ շաբաթվա տվյալներով՝ հանրապետությունում կորոնավիրուսից ապաքինվել է 12 766 մարդ, մահացել է վեցը:

7-օրյա թեստավորման դրականության ցուցանիշը կազմում է 16,58%:

Անցած շաբաթվա տվյալներով՝ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 12 729 նոր դեպք, ապաքինվել է 11 199 մարդ, մահացել է ութ հիվանդ։