Մեդիայի տվյալներով՝ Իրանի կողմից Իսրայելի վրա իրականացված հրթիռակոծման հետևանքով երկու մարդ զոհվել է, իսկ տասնյակները՝ վիրավորվել
Թել Ավիվի հարավում՝ Ռիշոն Լեցիոնում, բնակելի տների մերձակայքում արձակված հրթիռակոծման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել։
Ինչպես գրում է տեղական մեդիան, հնարավոր է՝ փլատակների տակ դեռ մարդիկ մնացած լինեն։ Տեղում փրկարարական գործողություններ են ընթանում։
Բացի այդ, մեկ մարդ զոհվել է Թել Ավիվի մերձակայքում՝ Ռամաթ Գանում, մոտ 40-ը վիրավորվել։
Միևնույն ժամանակ Իրանում՝ Իսրայելի հարվածների արդյունքում, զոհվել է առնվազն 78 մարդ, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականներ, իսկ վիրավորների թիվը գերազանցում է 320-ը։