Մեդիայի տվյալներով՝ Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է վեց իրանցի միջուկային գիտնական
Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է վեց իրանցի միջուկային գիտնական։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում կատարելով Իրանի «Տասնիմ» լրատվական գործակալությանը։
Մեդիայի տվյալներով՝ զոհվածների թվում են Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբասին և ֆիզիկոս Մոհամմադ Մեհդի Թեհրանչին, որը նաև Իսլամական Ազադ համալսարանի նախագահն էր։
Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին հաստատել է, որ օդային հարվածների արդյունքում զոհվել են մի քանի ռազմական հրամանատարներ և գիտնականներ։