Մեդիայի տեղեկություններով՝ Իրանի բալիստիկ հրթիռ է ընկել Իսրայելի Բեեր Շևա քաղաքում

10:23, 20.06.2025

Իսրայելի Բեեր Շևա քաղաքում ընկել է Իրանի բալիստիկ հրթիռ, – այս մասին հայտնում է The Times of Israel-ը։

Հրապարակման համաձայն՝ միջադեպի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն արձանագրվել։ Հրթիռն ընկել է բնակելի շենքերի մոտ, ինչի արդյունքում մի քանի ավտոմեքենա այրվել է, վնասվել են նաև մոտակա տները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի կողմից բալիստիկ հրթիռի արձակման պատճառով Իսրայելի հարավում՝ Բեեր Շևայում և հարակից քաղաքներում, միացել էին օդային տագնապի ազդանշանները։ Իսրայելի պաշտպանության ուժերը բնակչությանը տեղեկացրել էին, որ արդեն հնարավոր է լքել ապաստարանները։

Նմանատիպ