Մեդիայի տեղեկությամբ՝ «Սպուտնիկ» գործակալության Բաքվի մասնաճյուղում իրականացված օպերատիվ խուզարկության շրջանակում ձերբակալվել է յոթ մարդ
Ադրբեջանում ռուսական «Սպուտնիկ» գործակալության Բաքվի մասնաճյուղում իրականացված օպերատիվ խուզարկության ընթացքում ձերբակալվել է յոթ մարդ։
Նույնպես, Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել «Սպուտնիկ Ադրբեջան»-ի դեմ։
Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի խաբեության, ապօրինի ձեռնարկատիրության և հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման հոդվածներով։ Քրեական գործով քննությունը շարունակվում է։