Մեդիայի փոխանցմամբ՝ Իտալիան Իսպանիայի հետ շենգենյան առանց վիզայի ռեժիմը կասեցրել է
Իտալիան Իսպանիայի հետ շենգենյան առանց վիզայի ռեժիմը կասեցրել է։ Որոշումը կապված է Սեուտա միգրանտների մասսայական մուտքի հետ։
Ինչպես գրում է «Ռոյթերսը», չնայած նրան, որ Իտալիան Իսպանիայի հետ ցամաքային սահման չունի, որոշումը ազդեցություն կունենա այն մարդկանց վրա, ովքեր երկու երկրների միջև ճանապարհորդում են ինքնաթիռով կամ ծովային տրանսպորտով։
Իտալիայի ներքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ գերատեսչությունը Ֆրանսիայի հետ նույնպես համաձայնության է եկել ֆրանս-իտալական ցամաքային սահմանին վերահսկողությունը խստացնելու շուրջ։
Ի գիտություն՝ վերջին 24 ժամում Իսպանիայի հյուսիսաֆրիկյան անկլավ Սեուտա Մարոկկոյից մոտավորապես 60 հազար միգրանտ է մտել։ Սեուտա հասնելու փորձի ժամանակ զոհվածների թիվը հասել է 57-ի։ Իսպանիայի կառավարության հայտարարությամբ՝ ի պատասխան դրա, անվտանգության նպատակով, անկլավում կտեղակայվեն բանակի լրացուցիչ ստորաբաժանումներ։