Մեդիայի հաղորդմամբ՝ Էստոնիայի օդային տարածք Ռուսաստանի սահմանից անօդաչու թռչող սարք է ներխուժել և բախվել էլեկտրակայանի ծխնելույզին
Մեդիայի հաղորդմամբ՝ Էստոնիայի օդային տարածք Ռուսաստանի սահմանից անօդաչու թռչող սարք է ներխուժել և բախվել էլեկտրակայանի ծխնելույզին

Չորեքշաբթի առավոտյան Էստոնիայի օդային տարածք Ռուսաստանի սահմանից անօդաչու թռչող սարք է ներխուժել և բախվել Աուվերեի էլեկտրակայանի ծխնելույզին։ Տեղեկությունը տարածում է Էստոնիայի հանրային հեռարձակողը (ERR)՝ հղում անելով երկրի անվտանգության ծառայությանը։

Նրանց փոխանցմամբ՝ էլեկտրակայանի էներգետիկ ենթակառուցվածքը չի վնասվել։

Բացի այդ, պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել։

Էստոնիայի արդարադատության նախարար Լիիսա-Լի Պակոստայի հայտարարությամբ՝ կառավարությունը միջադեպի պատճառով արտահերթ նիստ կանցկացնի։