Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս և Բիճվինթայի և Ցխում-Աբխազիայի միտրոպոլիտ Իլիա Երկրորդը
Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս և Բիճվինթայի և Ցխում-Աբխազիայի միտրոպոլիտ Իլիա Երկրորդը

Պատրիարքարանում ընթանում է Սուրբ Սինոդի նիստը։

Ինչպես նիստից առաջ ասել է պատրիարքարանի հանրային կապերի ծառայության ղեկավար Անդրիա Ջաղմաիձեն, նիստում քննարկվելիք թեմաները դեռ հայտնի չեն։

«Որպես կանոն, քննարկվելիք հարցերը հայտնի են դառնում սինոդի նիստում, մենք կսպասենք պատրիարքին, որպեսզի տեսնենք, թե ինչ հարցեր կբարձրաձայնի»,- ասել է Ջաղմաիձեն։

Փետրվարի 10-ին Պատրիարքարանը հայտարարեց Սուրբ Սինոդի նիստի նշանակման մասին։

«Զանգվածային լրատվության միջոցների մեծ հետաքրքրությունից ելնելով տեղեկացնում ենք, որ երեքշաբթի օրը՝ 2023 թվականի փետրվարի 14-ին, Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք, Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս և Բիճվինթայի և Ցխում-Աբխազիայի միտրոպոլիտ Իլիա Երկրորդի հրավերով տեղի կունենա Վրաստանի Ուղղափառ Եկեղեցու Սուրբ Սինոդի նիստը»,- նշված է Վրաստանի պատրիարքարանի հանրային կապերի ծառայության հաղորդագրության մեջ։