Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի 136-րդ կիլոմետրում ավտոտրանսպորտի երթևեկությունը արգելված է
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի 136-րդ կիլոմետրում ավտոտրանսպորտի երթևեկությունը արգելված է

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ հորդառատ անձրևների և առատ տեղումների պատճառով, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի 136-րդ կիլոմետրում (չեզոք գոտի)Թերգի գետի վարարման հետևանքով վնասվել է ճանապարհի մի մասը:

Ըստ գերատեսչության, նշվածի պատճառով մինչև համապատասխան միջոցառումների ձեռնարկումը նշված հատվածով արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը։