Մցխեթա-Ստեփանծմինդա-լարս ավտոմոբիլային ճանապարհի ՝ Գուդաուրի (Փոստա) - Կոբի հատվածում արգելվել է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի տեղաշարժը
Պարեկային ոստիկանության դեպարտամենտի լրատվությամբ, ձնահոսքի պատճառով, Մցխեթա Մթիանեթիի շրջանում, Մցխեթա-Ստեփանծմինդա-լարս ավտոմոբիլային ճանապարհի ՝ Գուդաուրի (Փոստա) – Կոբի հատվածում արգելվել է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի տեղաշարժը:
«Քաղաքացիներին կոչ ենք անում, ենթարկվել պարեկային ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներին և պահպանել ճանապարհային երթևեկության կարգը»,-նշված է պարեկային ոստիկանության կողմից տարածած հայտարարության մեջ: