Մբապեն խուսափել է վնասվածքից դարպասապահի հետ կոշտ բախումից հետո
Մբապեն խուսափել է վնասվածքից դարպասապահի հետ կոշտ բախումից հետո

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խուսափել է լուրջ վնասվածքից «Լիոնի» դեմ Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրի խաղում, որում փոխարինվել էր առաջին խաղակեսում:

«Լիոնի» դարպասապահ Անտոնի Լոպեշը դրվագներից մեկում տապալել էր 18-ամյա ֆրանսիացուն, ինչից հետո նրան փոխարինել էր գերմանացի Յուլիան Դրաքսլերը: Դրանից առաջ Մբապեն նաև  ստացել էր գլխի վնասվածք:

Հիշեցնենք, որ Լիոնում կայացած խաղում  ՊՍԺ-ն պարտվել էր 1:2 հաշվով: