Մայրաքաղաքի մի քանի շրջանում ժամանակավորապես դադարեցվելու է բնական գազի մատակարարումը
Մայրաքաղաքի մի քանի շրջանում ժամանակավորապես դադարեցվելու է բնական գազի մատակարարումը

Տեխնիկական աշխատանքների իրականացման նպատակով, ժամը 12:00-ից բնական գազի մատակարարումը սահմանափակվելու է Նուցուբիձեի 4-րդ զանգվածի թիվ 7 շենքում:

Ընկերության տվյալներով, գազի մատակարարումը վերականգնվելու է փուլ առ փուլ ժամը 16:00-ից, աշխատանքների ավարտից հետո:

Ժամը 11-ից գազ չի լինելու նաև Նուցուբիձեի, Սանդրո Էուլի փողոցում գտնվող թիվ 1 շենքում: Այստեղ նույնպես գազի մատակարարումը կվերականգնվի 15:00-ից հետո:

 

«Ղազտրանսգազ-Թբիլիսին» ներողություն է խնդրում սպառողներից ստեղծված անհարմարության համար և կոչ է անում ուշադիր լինել գազի սարքավորումների նկատմամբ: Ընկերությունում նշում են, որ բնակչության անփութության պատճառով առաջացած որևէ հիմնախնդրի կապակցությամբ «Ղազտրանսգազ-Թբիլիսին» պատասխանատվություն չի կրելու:

 

 

Թողնել մեկնաբանություն