Մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 14-ին

18:04, 12.12.2024

Դեկտեմբերի 14-ին, ժամը 19:00-ին Ռուսթավելի պողոտայում կվառվեն մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը։ Այս մասին տեսաուղերձում հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Բացի այդ, ինչպես նշեց քաղաքապետը, Ռուսթավելի պողոտայում իլումինացիայի տեղադրումը կսկսվի մի քիչ ուշ։

«Ինչպես գիտեք, մայրաքաղաքում սկսվել են տոնի նախապատրաստական ​​աշխատանքները, որոնք արդեն ավարտական ​​փուլում են։ Կենտրոնական բոլոր պողոտաներում, բացառությամբ Ռուսթավելի պողոտայի, տեղադրված են ամանորյա լույսավորպւյուններ։ Ինչ վերաբերում է Ռուսթավելի պողոտային, ապա լուսավորումներով հարդարման աշխատանքները կսկսվեն քիչ ուշ։ Ցանկանում եմ տեղեկացնել մեր երկրի ժողովրդին՝ մայրաքաղաքի գլխավոր տոնածառը կվառվի շաբաթ օրը՝ դեկտեմբերի 14-ին, և աստիճանաբար ամբողջ քաղաքում կմիանան տոնական լույսերը։ Ուզում եմ ձեզ ասել, որ Թբիլիսին կշարունակի մնալ ամանորյա զարդարված ամենակախարդական, ամենագեղեցիկ քաղաքը, որտեղ մարդիկ՝ մեր երեխաները, կունենան երջանկության և ուրախության զգացում; որտեղ երեխաները կտեսնեն իսկական տոն և կզվարճանան: Դրա համար կստեղծվեն բոլոր պայմանները»,- ասել է Կախա Կալաձեն։

Նրա խոսքով, երկրում խաղաղություն ու զարգացում կլինի, քայլեր կձեռնարկվեն եվրաինտեգրման ճանապարհին։

«Ցավոք, պետք է մատնանշեմ, որ կան որոշակի ուժեր՝ թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում, որոնք վերջին օրերին փորձում են երկրում քաոս ստեղծել։ Սակայն ուզում եմ դիմել ձեզ՝ մեր երկրի քաղաքացիներին, ասել, որ երկրում հաստատ խաղաղություն, զարգացում կլինի, և բոլոր քայլերը կարվեն մեր երկրի եվրաինտեգրման ճանապարհին։ Այսպիսով, եկեք միասին վառենք մայրաքաղաքի գլխավոր տոնածառը և մտածենք մեր հայրենիքի հաղթանակների մասին։ Սպասում ենք բոլորիդ շաբաթ օրը՝ դեկտեմբերի 14-ին, ժամը 19:00-ին։ Դուք կարող եք գալ ձեր երեխաների, թոռների հետ: Ամենակարևորը՝ անպայման տաք հագնվեք, միասին վառենք երկրի գլխավոր տոնածառը և ցանկություններ մտապահենք»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետը։

Նմանատիպ