Մայքլ Ռոթ. Պիա Կաումայի ծրագրված ուղեւորությունը Վրաստան լուրջ սխալ է
Պիա Կաումայի ծրագրած այցը Վրաստան լուրջ սխալ է,- սոցցանցում գրում է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը։
Ինչպես նշում է Ռոթը, «ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը չպետք է լեգիտիմացնի կեղծ ընտրությունների արդյունքում ձեռք բերված ոչ լեգիտիմ նախագահին, կառավարությանն ու խորհրդարանը»։
«Եվրամիությունը, Եվրոպայի խորհուրդը և ԵԱՀԿ-ն պետք է պահանջեն ազատ և արդար նոր ընտրություններ։ Սա խորը ճգնաժամից դուրս գալու միակ ելքն է»,- գրում է Մայքլ Ռոթը։
Տեղեկության համար, եվրոպացի պատգամավոր Ռիհարդ Կոլսը սոցցանցում գրել է, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահը հունվարի 8-10-ը ծրագրում է պատվիրակության այցը Վրաստան։