Մայք Ուոլց. ԱՄՆ-ն ունի ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար
Միացյալ Նահանգներն ունի ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար, NBC News-ին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Մայք Վալցը:
Վալցը հերքեց լայնորեն տարածված հաղորդագրություններն այն մասին, որ ԱՄՆ զենքի պաշարները սպառման եզրին են։
«Ես ուզում եմ հստակեցնել. ԱՄՆ զինված ուժերը, ես դա ստուգել եմ բոլոր հնարավոր ձևերով, ունեն ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է այս արշավը հնարավորինս արդյունավետ անցկացնելու համար: Եվ ես պետք է ձեզ ասեմ, որ այս անհեթեթությունը տարածող մարդիկ արժանի են բանտում լինել», – ասաց Մայք Վալցը:
NBC News-ը նախկինում հաղորդել էր, որ ԱՄՆ զենքի պաշարները նվազում են, քանի որ շարունակվում է պատերազմը Իրանի հետ։ Սկզբում ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը պնդում էր, որ զենքի պաշարները սպառվել են Բայդենի վարչակազմի օրոք։
«Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը ժառանգել է հյուծված իրավիճակ, որը պայմանավորված էր ոչ միայն Ուկրաինայի պատերազմով, այլև Բայդենի վարչակազմի օրոք հութիների դեմ շարունակվող պայքարով և Բայդենի վարչակազմի օրոք թուլացած ռազմական ուժերով», – նշել է Վալցը։
Բացի այդ, նրա խոսքով, Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք զինվորականները որոշել են, մի կողմից, օգտագործել նոր տեսակի, ավելի էժան զինամթերք և նոր տեխնոլոգիաներ, իսկ մյուս կողմից՝ վերականգնել և ամրապնդել ԱՄՆ ռազմական հզորությունը նոր պաշտպանական բյուջեների օգնությամբ։