Մայք Փենսը հայտարարում է, որ Սիրիայում, քրդերի զորամիավորումները լքել են «անվտանգության գոտին»
ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը հայտարարում է, որ քրդերի զորամիավորումները Սիրիայում լքել են «անվտանգության գոտին»: Թուրքիայի և Սիրիայի միջև հրադադարի հարցով շարունակվում են բանակցությունները:
«Այսօր ստացել ենք տեղեկություն Սիրիայի ժողովրդավարական ուժերի ղեկավարից, որ թուրք զինվորականների հսկողության տակ գտնվող անվտանգության գոտուց դուրս են բերվել նրանց բոլոր զինվորականները: Մեր թիմը շարունակում է բանակցությունները երկու կողմերի հետ այն հույսով, որ շուտով ձեռք կբերենք մշտական հրադադար: Այս քննարկումները շարունակվում են»,- հայտարարել է Մայք Փենսը:
Փոխնախագահի հայտարարությամբ, ԱՄՆ-ը միջազգային հանրությանը հնարավորություն է տվել Սիրիայում, թուրք և քուրդ բնակչության միջև ստեղծել անվտանգ և խաղաղ միջավայր: