Մայք Ջոնսոն. Ուկրաինային ռազմական օգնության դադարեցումը ժամանակավոր է

21:21, 04.03.2025

Ուկրաինային ռազմական օգնության դադարեցումը ժամանակավոր է, հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը։

Ջոնսոնն ասել է, որ օգնության դադարեցումը կապված է անցած ուրբաթ Սպիտակ տանը տեղի ունեցած իրադարձությունների հետ:

«Սա ժամանակավոր դադար է»,- նշել է Ջոնսոնը։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակն ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պետք է «շտկի անցած շաբաթ տեղի ունեցածը, Օվալաձև աշխատասենյակի ցնցող իրադարձությունները»։

«Եթե նա դա անի, ես կարծում եմ, որ դա կլինի շահեկան սցենար բոլոր ներգրավված կողմերի համար: Կարծում եմ՝ սա լավագույն գործարքն է, որը կարելի է առաջարկել, այս գործարքը կարող է աջակցել ուկրաինացի ժողովրդին, ուստի ես կոչ եմ անում Զելենսկիին դա անել», – ասել է Ջոնսոնը։

Նա ասել է, որ ուրախ է, որ «Զելենսկին հստակ ասել է, որ ցանկանում է կնքել այս համաձայնագիրը»։

Նմանատիպ