Մայք Ջոնսոն. Վատ եղանակը չի խանգարի Կոնգրեսին հաստատել Դոնալդ Թրամփին

12:46, 06.01.2025

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնն ասել է, որ վատ եղանակը չի խանգարի Կոնգրեսում հաղթող Դոնալդ Թրամփի հաստատմանը։ Մայք Ջոնսոնի խոսքով՝ անբարենպաստ եղանակը չի խանգարի Կոնգրեսին այսօր պաշտոնապես հաստատել Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելը։

Ըստ նրա՝ օրենքը պահանջում է, որ դա տեղի ունենա հունվարի 6-ին, ժամը 13:00-ին։

«Այսպիսով, անկախ նրանից՝ ձնաբուք կլինի, թե ոչ, մենք լինելու ենք այս սրահում՝ համոզվելու համար, որ այն կկատարվի», – ասաց Ջոնսոնը:

Ներկայացուցիչների պալատի խոսնակի խոսքով, չնայած վատ եղանակին, ինքը լիակատար ներկա լինելու հույս ունի։

Սակայն, ինչպես հաղորդում է «Reuters»-ը, Ներկայացուցիչների պալատի Հանրապետական ​​կուսակցության մեծամասնության առաջնորդ Սթիվ Սկալիզայի հաղորդակցության գծով տնօրեն Լորեն Ֆայնը նշել է, որ, չնայած օդերևութաբանական պայմաններին, ժամանակացույցում փոփոխություններ չեն նախատեսվում։

Նմանատիպ