Մայք Ջոնսոն. Դոնալդ Թրամփի և Իլոն Մասկի հակամարտությունը օգտակար չէ, այս հակամարտությունն ակնհայտորեն անձնական է
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի և Իլոն Մասկի միջև հակամարտությունը «օգտակար չէ»։
Մայք Ջոնսոնի խոսքով՝ այդ հակամարտությունն ակնհայտորեն անձնական բնույթ ունի։
«Ես շատ եմ փորձել, Իլոնի հետ մի քանի անգամ խոսել եմ այս օրինագծի վերաբերյալ, ասել եմ, որ նրա պատկերացումները օրինագծի մասին սխալ են։ Նա դրան անընդհատ անվանում է ծախսերի օրինագիծ։ Դա այդպես չէ։ Դա բյուջետային համաձայնագրի օրինագիծ է։ Դա շատ տարբեր բան է։ Սա պատմական ծախսերի կրճատում է։ Կան շատ կարևոր հարցեր, որոնք կցանկանայի քննարկել, սակայն չկարողացա կապ հաստատել նրա հետ հեռախոսով», – հայտարարել է Մայք Ջոնսոնը։