Մայիսի 9-ը մարդկության պատմության մեջ առանձնահատուկ օր է. Մամուկա Բախտաձե
Մայիսի 9-ը մարդկության պատմության մեջ առանձնահատուկ օր է. Մամուկա Բախտաձե

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Հաղթանակի զբոսայգում Երկրորդ աշխարհամարտի վետերաններին շնորհավորել է ֆաշիզմի դեմ հաղթանակի օրվա առթիվ:

Ինչպես նշել է Մամուկա Բախտաձեն, այս օրը մարդկության պատմության մեջ առանձնահատուկ օր է:

«Ցանկանում եմ բոլորին շնորհավորել, հատկապես Երկրորդ աշխարհամարտի մասնակիցներին, մեր անվանի վետերաններին: Վրաստանը մեծ զոհեր է տվել այս պատերազմում, հարյուրհազարավոր վրացիներ հերոսաբար ընկել են մարտի դաշտում: Ցանկանում եմ, խոնարհվել նրանց հիշատակի առջև: Ցանկանում եմ, շնորհավորել պատերազմի վետերաններին այս օրվա առթիվ, մաղթել առողջություն և ամենայն բարիք»,- նշել է վարչապետը:

Մամուկա Բախտաձեն, կառավարության անդամները և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն Հաղթանակի զբոսայգում ծաղկեպսակ են դրել անհայտ զինվորի գերեզմանին:

1945 թվականի մայիսի 8-ին, Գերմանիայի կողմից կապիտուլյացիայի մասին հայտարարելուց հետո, Երկրորդ աշխարհամարտն ավարտվել է: Մայիսի 9-ը հայտարարվել է ֆաշիզմի դեմ հաղթանակի օր: Երկրորդ աշխարհամարտը մեր երկրի վրա թողել է ծանրագույն հետք: Վրաստանը կորցրել է 300 000 զինվոր: