Հունաստանի իշխանությունները պատրաստվում է վերացնել կարանտինային ռեժիմը: Երկրում սահմանափակումները աստիճանաբար կվերացվեն:
Մասնավորապես, մայիսի 4-ից կբացվեն փոքր խանութները և գեղեցկության սրահները: Մայիսի 11-ից դպրոցներում ուսումնական գործընթացը կվերականգնվի, սակայն, այս փուլում, տարրական դասարանների աշակերտները չեն վերադառնա իրենց ուսումնական հաստատություններ:
Հունաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2,490 դեպք: Վիրուսի հետևանքով մահացել է 130 մարդ: