Մայիսի 30-ին Guns N’ Roses համերգին մասնակցել ցանկացողների համար Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի ուղղությամբ լրացուցիչ գնացք է նշանակվում
«Վրաստանի երկաթուղին» հայտնում է, որ Թբիլիսի-Բաթում-Թբիլիսի ուղղությամբ լրացուցիչ գնացք կշահագործվի նրանց համար, ովքեր ցանկանում են մասնակցել Շեկվեթիլիում կայանալիք Guns N’ Roses համերգին։ Այս մասին տեղեկությունը տարածել է «Վրաստանի երկաթուղին»։
«Մայիսի 30-ին Black Sea Arena Starring Georgia-ի շրջանակում կայանալիք Guns N’ Roses համերգին մասնակցելու ցանկացողների համար Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի ուղղությամբ լրացուցիչ գնացք է նշանակվում։ Գնացքը երկու ուղղությամբ էլ կկանգնի «Բլեք Սի Արենա»-ի կայարանում։
Տոմսերը հնարավոր է ձեռք բերել կայքում և կայարանի տոմսարկղերում», – ասված է «Վրաստանի երկաթուղու» հաղորդագրությունում։