Մայիսի 2-ին, Վրաստանի նախագահը խորհրդարանի առջև հանդես կգա զեկույցով
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին մայիսի 2-ին օրենսդրական մարմնում հանդես կգա ամենամյա զեկույցով:
Առաջին ալիքի տեղեկությամբ, նախագահի օրենսդրական մարմնում ելույթ ունենալու հետ կապված, նախագահի վարչության և խորհրդարանի ղեկավարության միջև արդեն կա համաձայնություն:
Կանոնակարգի համաձայն, նախագահը խորհրդարանում պետք է ելույթ ունենա գարնանային նստաշրջանի առաջին նիստին:
Գարնանային նստաշրջանը բացվել է փետրվարի 6-ին, սակայն մինչ այժմ նախագահը չի ներկայացել խորհրդարան: