Մայիսի 13-ից իր աշխատանքը կվերսկսեն կրթական և դաստիարակչական հաստատությունները
Մայիսի 13-ից իրենց աշխատանքը կվերսկսեն կրթական և դաստիարակչական հաստատությունները, – նշված որոշումն ընդունվել է միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում, որը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ, այսօր կայացել է կառավարության վարչակազմում:
Համակարգող խորհրդին կից գործառնական շտաբի պետ, Գիորգի Ղիբրաձեի հայտարարությամբ, մայիսի 13-ից իր աշխատանքը կվերսկսի նաև քաղաքային տրանսպորտը: