Մայիսի 11-ին Նուցա Բուզալաձեն Եվրատեսիլի եզրափակչում կներկայանա 24 համարի ներքո

11:29, 10.05.2024

 

«Եվրատեսիլ 2024»-ում Վրաստանի ներկայացուցիչ Նուցա Բուզալաձեն անցել է եզրափակիչ, որտեղ, մրցույթի պրոդյուսերների որոշմամբ, կկատարի 24 համարի ներքո:

Մայիսի 11-ին՝ ժամը 23:00-ին, Շվեդիայի Մալմյո քաղաքում կկայանա Եվրատեսիլ 2024-ի եզրափակիչը, որտեղ Վրաստանի ներկայացուցիչ Նուցա Բուզալաձեն կկատարի իր մրցութային՝ «Հրշեջ» երգը։

Ընդհանուր առմամբ եզրափակիչին կմասնակցի 26 երկիր՝ Վրաստան, Շվեդիա, Ուկրաինա, Գերմանիա, Լյուքսեմբուրգ, Նիդեռլանդներ, Իսրայել, Լիտվա, Իսպանիա, Էստոնիա, Իռլանդիա, Լատվիա, Հունաստան, Մեծ Բրիտանիա, Նորվեգիա, Իտալիա, Սերբիա, Ֆինլանդիա, Պորտուգալիա, Հայաստան, Կիպրոս, Շվեյցարիա, Սլովենիա, Խորվաթիա, Ֆրանսիա և Ավստրիա։

Եվրատեսիլի եզրափակչի քվեարկությանը մասնակցում են և՛ ժյուրին, և՛ հանդիսատեսը։ Բոլոր 37 մասնակից երկրները կհայտարարեն ժյուրիի միավորները։ Նույն երկրներից կարելի է քվեարկել Վրաստանի օգտին:

Վրաստանի Առաջին ալիքը կառաջարկի Եվրատեսիլ երգի մրցույթի ուղիղ հեռարձակումը։

Նմանատիպ