Մայիսի 11-ից Թբիլիսիում կվերանան տեղաշարժման բոլոր սահմանափակումները, իսկ մայիսի 14-ից ամբողջությամբ կբացեն Ռուսթավին և Գարդաբանին
Մայիսի 11-ից Թբիլիսիում կվերանան տեղաշարժման բոլոր սահմանափակումները, իսկ մայիսի 14-ից ամբողջությամբ կբացեն Ռուսթավին և Գարդաբանին

Մայիսի 11-ից Թբիլիսիում կվերանան բոլոր սահմանափակումները, իսկ մայիսի 14-ից ամբողջությամբ կբացվեն Ռուսթավին և Գարդաբանին: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

«Մայիսի 11-ից ամբողջությամբ կբացվի մուտքը դեպ Թբիլիսի: Ինչպես գիտեք, Թբիլիսին փակ էր: Մայիսի 11-ից՝ երկուշաբթի օրվանից, Թբիլիսիում կվերանան մուտքի և ելքի բոլոր սահմանափակումները: Սա չի նշանակում, որ ամբողջ երկրում կվերանա պարետային ժամը: Մայիսի 14-ից ամբողջությամբ կբացվի երթևեկությունը Ռուսթավիում և Գարդաբանիում» – հայտարարել է Գախարիան:

Ապրիլի 15-ից արգելվել էր մուտքն ու ելքը Թբիլիսիի, Ռուսթավիի, Քութաիսիի և Բաթումիի ուղղություններով:

Սրա հետ մեկտեղ, մայիսի 5-ից սահամանափակումները վերացել են Քութաիսիում և Բաթումիում: