Մայա Սանդու. Որոշ անօդաչու թռչող սարքեր պատահաբար են ընկնում Մոլդովայի օդային տարածք, մյուսները՝ միտումնավոր

22:32, 17.08.2026

Որոշ անօդաչու թռչող սարքեր Մոլդովայի օդային տարածք են մտնում պատահաբար, իսկ մյուսները՝ միտումնավոր, ասել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Teleradio Moldova-ի եթերում։

Նրա խոսքով՝ երկու դեպքում էլ անօդաչու թռչող սարքերը խախտում են օդային տարածքը և սպառնալիք են ներկայացնում մարդկանց համար։

«Կարծում եմ՝ դրանցից մի քանիսը մտնում են պատահաբար, իսկ մյուսները՝ միտումնավոր, և ոչ միայն մեր օդային տարածք, այլև տարածաշրջանի այլ երկրների օդային տարածք։ Մենք նմանատիպ դեպքեր ենք տեսել Ռումինիայում և Լեհաստանում։ Անօդաչու թռչող սարքերի թռիչքի հետագծի հիման վրա կարելի է ասել, թե որոնք են ուղարկվել միտումնավոր, և որոնք են այնտեղ հայտնվել պատահաբար», – ասել է Մոլդովայի նախագահը։

Սանդուի խոսքով՝ այս իրադարձությունների համար միակ պատասխանատու կողմը Ռուսաստանի Դաշնությունն է, որը պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ։

«Ամենակարևոր բանը, որ կարելի է անել այս անօդաչու թռչող սարքերը կանգնեցնելու համար՝ թե՛ Մոլդովայի Հանրապետությունում, թե՛ Ուկրաինայում և ամենուրեք, Ուկրաինային օգնելն է և ապահովել, որ Ուկրաինան հաղթի այս պատերազմում», – ասել է Սանդուն։

Նմանատիպ