Մայա Սանդու - Մոլդովան՝ մեր թանկարժեք տունը, վտանգի առջև է կանգնած, ես քվեարկել եմ այնպիսի խորհրդարանի օգտին, որի հետ մենք կարող ենք պահպանել խաղաղությունը
Մայա Սանդու - Մոլդովան՝ մեր թանկարժեք տունը, վտանգի առջև է կանգնած, ես քվեարկել եմ այնպիսի խորհրդարանի օգտին, որի հետ մենք կարող ենք պահպանել խաղաղությունը

Մոլդովայի խորհրդարանական ընտրություններում երկրի նախագահ Մայա Սանդուն արդեն իսկ իր դիրքորոշումն է հայտնել ընտրատեղամասում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որ բոլոր քաղաքացիները մասնակցեն այսօրվա ընտրություններին։

«Ես քվեարկել եմ այնպիսի խորհրդարանի օգտին, որի հետ մենք կարող ենք պահպանել խաղաղությունը՝ խորհրդարանի, որը հարգում է Մոլդովայի Հանրապետությունը և նրա քաղաքացիներին, խորհրդարանի, որի հետ մենք կարող ենք շարունակել կառուցել եվրոպական Մոլդովա։ Սիրելի քաղաքացիներ, կոչ եմ անում բոլորիդ գնալ և քվեարկել։ Մոլդովան՝ մեր թանկարժեք տունը, վտանգի առջև է կանգնած և կարիք ունի ձեր օգնությանը։ Այսօր դուք կարող եք փրկել այն ձեր քվեարկությամբ, վաղը կարող է ուշ լինել։ Ձեր քվեարկությունը պետք է որոշի մեր երկրի ճակատագիրը, այլ ոչ թե գնված ձայները։ Եկեք աշխարհին ցույց տանք, որ Մոլդովայի Հանրապետությունը ոչ միայն փոքր երկիր է՝ մեծ սրտով, այլև երկիր, որտեղ մարդիկ չեն վաճառում իրենց երկիրը», – ասաց Մայա Սանդուն քվեարկելուց հետո։

Տեղեկության համար, Մոլդովայում ընթանում են խորհրդարանական ընտրություններ։ Ընտրություններին մասնակցում են հինգ կուսակցություն, չորս կոալիցիա և չորս անկախ թեկնածու։ Նրանք կփորձեն մեծամասնություն կազմել 101 տեղանոց խորհրդարանում՝ 51 տեղով։ Նախնական հարցումները ցույց են տալիս, որ հիմնական դիմակայությունը կընթանա երկու քաղաքական ուժերի՝ գործող նախագահ Մայա Սանդուի եվրոպամետ «Գործողության և համերաշխության կուսակցության» և նախկին նախագահ Իգոր Դոդոնի գլխավորած ռուսամետ «Հայրենասիրական դաշինքի» միջև։