Մայա Սանդու. Մեր ինքնիշխանությունը, անկախությունը, ամբողջականությունը և մեր եվրոպական ապագան վտանգված են
Մայա Սանդու. Մեր ինքնիշխանությունը, անկախությունը, ամբողջականությունը և մեր եվրոպական ապագան վտանգված են

Մեր անկախությունը վտանգված է,— այս մասին հայտարարեց Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն՝ խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ քաղաքացիներին ուղղված արտակարգ ուղերձում։

«Մեր ինքնիշխանությունը, անկախությունը, ամբողջականությունն ու եվրոպական ապագան վտանգի տակ են։ Կրեմլը հարյուրավոր միլիոն եվրոներ է ծախսում հարյուր հազարավոր ձայներ գնելու համար, ամեն օր կեղծ տեղեկատվություն է տարածվում, հարյուրավոր մարդկանց վարձատրում են անկարգություններ, բռնության սադրանքներ և մարդկանց ահաբեկելու համար», — ընդգծեց Սանդուն։

Մոլդովայի նախագահը քաղաքացիներին կոչ արեց՝ «երկիրը չհանձնել օտար երկրների շահերին»։

«Եթե Ռուսաստանը վերահսկողություն հաստատի Մոլդովայի նկատմամբ, դրա հետևանքները անմիջական և վտանգավոր կլինեն մեր երկրի և ողջ տարածաշրջանի համար։ Տուժելու են բոլոր մոլդովացիները՝ անկախ այն բանից, թե ում են տվել իրենց ձայնը», — հայտարարեց Սանդուն։

Հիշեցնենք, որ Մոլդովայում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 28-ին։