Մայա Սանդու․ Մոլդովան պետք է անդամակցի Եվրամիությանը ոչ թե 10-20 տարում, այլ առաջիկա չորս տարվա ընթացքում

16:31, 17.04.2025

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի խոսքով՝ Մոլդովան պետք է անդամակցի Եվրամիությանը ոչ թե 10-20 տարում, այլ առաջիկա չորս տարվա ընթացքում։ Սանդուն այս մասին հայտարարել է խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ։

Ինչպես նշել է Մոլդովայի նախագահը, կառավարության գլխավոր նպատակն է պահպանել խաղաղությունն ու ազատությունը, ինչը Եվրամիությունում լինելու դեպքում ավելի հեշտ կլինի։

«Հիշենք, թե ինչն է մեզ համար ամենակարևորը և, ներքին տարաձայնություններով, վիրավորվածություններով ու տարբերություններով հանդերձ, միասին առաջ շարժվենք մի ուղիով, որը երաշխավորում է երեք կարևոր բան՝ նախ՝ խաղաղություն և անվտանգություն մեր ընտանիքների համար, երկրորդ՝ կայունություն և ազգային միասնականություն, երրորդ՝ տնտեսական զարգացում և բարեկեցություն։ Անկասկած, խաղաղությունն ու ազատությունը պահպանելը շատ ավելի հեշտ կլինի, երբ մենք Եվրամիությունում լինենք։ Հենց այդ պատճառով պետք է շարունակենք աշխատել օր ու գիշեր, որպեսզի հնարավորինս արագ միանանք ԵՄ-ին։ Ոչ թե 10-20 տարում, այլ առաջիկա չորս տարվա ընթացքում», – հայտարարել է Սանդուն։

Նա նաև նշել է, որ սա հեշտ ճանապարհ չէ, սակայն հնարավոր է։

Մոլդովայում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 28-ին։

Նմանատիպ