Մայա Բիթաձեն կզբաղեցնի Վրաստանի մշակույթի նախարարի պաշտոնը
Մայա Բիթաձեն նշանակվել է Վրաստանի մշակույթի նախարար։
Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության աշխատակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ։
Բիթաձեն նախկինում զբաղեցրել է խորհրդարանի շրջակա միջավայրի պաշտպանության և բնական պաշարների հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Նա 2011-2017 թվականներին եղել է Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության նախարար, իսկ 2017-2020 թվականներին՝ Թբիլիսիի փոխքաղաքապետ։
Ձեր տեղեկության համար, Թինաթին Ռուխաձեն հուլիսի 28-ին լքել է մշակույթի նախարարի պաշտոնը։