Մայա Բիթաձեն կզբաղեցնի Վրաստանի մշակույթի նախարարի պաշտոնը

11:30, 15.09.2026

Մայա Բիթաձեն նշանակվել է Վրաստանի մշակույթի նախարար։

Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության աշխատակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ։

Բիթաձեն նախկինում զբաղեցրել է խորհրդարանի շրջակա միջավայրի պաշտպանության և բնական պաշարների հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ 2011-2017 թվականներին նա եղել է Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության նախարար, իսկ 2017-2020 թվականներին՝ Թբիլիսիի փոխքաղաքապետ։

Տեղեկատվության համար՝ Թինաթին Ռուխաձեն հուլիսի 28-ին լքել է մշակույթի նախարարի պաշտոնը։

Նմանատիպ