Մախաթի սարի ուղղությամբ այսօր սահմանափակվելու է ավտոմոբիլային երթևեկությունը
Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտի լրատվությամբ, Մախաթայի սարի վրա գտնվող տաճարի բացման կապակցությամբ, այսօր առավոտյան ժամը 07:00-ից միակողմանի փակ են լինելու դեպի Մախաթի սար տանող ճանապարհները: Բաց է լինելու միայն միակողմանի երթևեկությունը Վազիսուբանիի 2-րդ մ/շ-ից Մախաթի վերելքով դեպի Խուդադովի և Ցաիշիի փողոցներ:
Տրանսպորտին տեղաշարժվելու հնարավորություն է տրվելու նաև միակողմանի ուղղություններով ՝ Ավլաբարի հրապարակից, Գումբրիի փողոցից, Սաինգիլոյի փողոցից, Նիաբի փողոցից:
Հասարակական տրանսպորտը տեղաշարժվելու է հետևյալ ուղիներով. մետրոկայան Վարկեթիլի, Վազիբունի 2, Խուդադովի փողոց, Թբիլիսիի ծով, Հուալինգ ուղղություններով:
ՆԳՆ-ի լրատվությամբ, ճանապարհային երթևեկությունը վերահսկվում է պարեկային ոստիկանության աշխատակիցների կողմից: