Մախաչկալայում անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել նավահանգստային ենթակառուցվածքներում և երաժշտական-դրամատիկական թատրոնում
Դաղստանի ղեկավարի պաշտոնակատար Ֆյոդոր Շչուկինի խոսքով՝ Մախաչկալայի նավահանգստային ենթակառուցվածքներում և երաժշտական-դրամատիկական թատրոնում հրդեհ է բռնկվել անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով։
Շչուկինի խոսքով՝ հրդեհը մարվել է։
Զոհվածների կամ վիրավորների թվի մասին տեղեկություններ չկան։