Մասուդ Փեզեշքիանը հայտարարում է, որ եթե տարածաշրջանի երկրները ցանկանում են զարգացում և անվտանգություն, չպետք է թույլ տան Իրանի թշնամիներին պատերազմ վարել իրենց հողերից
Մենք բազմիցս ասել ենք, որ Իրանը կանխարգելիչ հարձակումներ չի իրականացնում. այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
Նրա խոսքով՝ այն դեպքում, եթե Իրանի ենթակառուցվածքները կամ տնտեսական կենտրոնները դառնան թիրախ, Թեհրանը հզոր պատասխան հարված կհասցնի:
«Մենք բազմիցս ասել ենք, որ Իրանը կանխարգելիչ հարձակումներ չի իրականացնում, բայց եթե մեր ենթակառուցվածքները կամ տնտեսական կենտրոնները դառնան թիրախ, մենք խստորեն կպատասխանենք: Տարածաշրջանի երկրներին. եթե ցանկանում եք զարգացում և անվտանգություն, թույլ մի՛ տվեք մեր թշնամիներին պատերազմ վարել ձեր հողերից», – գրում է Մասուդ Փեզեշքիանը «X» սոցիալական ցանցում: