Մասուդ Փեզեշքիան. Իսրայելի վերստին ներխուժումը Լիբանան հրադադարի համաձայնագրի ակնհայտ խախտում է, այս գործողությունների շարունակումը բանակցություններն անիմաստ կդարձնի

17:07, 09.04.2026

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իսրայելին մեղադրում է հրադադարի խախտման մեջ և հայտարարում, որ իրանցիների մատները «դեռ ձգանի վրա են»։

Փեզեշքիանի խոսքով՝ Իրանը երբեք չի լքի լիբանանցիներին։

«Իսրայելի վերստին ներխուժումը Լիբանան հրադադարի սկզբնական համաձայնության բացահայտ խախտում է։ Սա խաբեության և պայմանավորվածությունների հանդեպ հավատարմության բացակայության վտանգավոր նշան է։ Այս գործողությունների շարունակումը բանակցությունները կզրկի իմաստից։ Մեր մատները դեռ ձգանի վրա են։ Իրանը երբեք չի լքի իր լիբանանցի քույրերին ու եղբայրներին», – սոցիալական ցանցում գրել է Իրանի նախագահը։

«Associated Press»-ի տեղեկություններով՝ չնայած կրակի երկշաբաթյա դադարեցման մասին համաձայնությանը, Իսրայելը շարունակում է հարվածները Լիբանանի ուղղությամբ։ Ինչպես հայտարարել է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հարվածները «Հեզբոլլահի» ուղղությամբ կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև Իսրայելում հյուսիսի բնակիչների համար լիակատար անվտանգությունը չվերականգնվի։

Նմանատիպ