Մասուդ Ֆեզեշկիան - Որոշ երկրներ սկսել են միջնորդական ջանքեր, միջնորդական գործընթացը պետք է մտահոգի նրանց, ովքեր թերագնահատել են Իրանի ժողովրդին
Որոշ երկրներ սկսել են միջնորդական ջանքեր, ասել է Իրանի նախագահ Մասուդ Ֆեզեշկիանը։
Իրանի նախագահը նշել է, որ Թեհրանը կողմ է տարածաշրջանում երկարատև խաղաղությանը, բայց չի տատանվի պաշտպանել ազգի արժանապատվությունն ու ինքնիշխանությունը։
«Միջնորդական գործընթացը պետք է անդրադառնա նրանց, ովքեր թերագնահատել են Իրանի ժողովրդին և առաջացրել են այս հակամարտությունը», – ասել է Մասուդ Ֆեզեշկիանը։