Մասուդ Ֆեզեշկիան – Ադրբեջանը պատերազմի ժամանակ զգալի օգնություն է ցուցաբերել Իրանին, նույնը վերաբերում է նաև Իրաքին
Իրանի նախագահ Մասուդ Ֆեզեշկիանը հայտարարել է, որ պատերազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանը զգալի օգնություն է ցուցաբերել Իրանին։ Նա այս մասին խոսել է Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում։
Ֆեզեշկիանիի խոսքով՝ Բաքվի հետ հարաբերությունները բարելավվել են։ Նրա խոսքով՝ բանակցություններից հետո վերականգնվել են տրանսպորտային ուղիները, ինչպես նաև իրանական բանկի և դեսպանատան աշխատանքը։
Ֆեզեշկիանիի խոսքով՝ պատերազմի ժամանակ Ադրբեջանը օգնել է Իրանին ոչ միայն ռուսական բեռների տեղափոխման հարցում, այլև այն դեպքերում, երբ Իրանն ինքը՝ անկախ Ռուսաստանից, անհրաժեշտություն է ունեցել ապահովել որոշակի երթուղիներ կամ տրանսպորտային միջոցներ։
«Նրանք օգնել են մեզ ամեն ինչում, ինչ մեզ անհրաժեշտ էր։ Նույնը վերաբերում է նաև Իրաքին», – ասել է Ֆեզեշկիանին։