Մասուդ Ֆեզեշքյան. Իրանը չի ձգտում միջուկային զենքի, միջուկային ծրագիրը նպատակ ունի օգուտներ ստանալ բժշկության, էներգետիկայի և տնտեսության ոլորտներում
Իրանը չի ձգտում միջուկային զենքի – այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Ֆեզեշքյանը։
Նախագահի խոսքով՝ երկրի միջուկային ծրագիրը նպատակ ունի օգուտներ ստանալ բժշկության, էներգետիկայի և տնտեսության ոլորտներում։
Խոսելով Իրանի և ԱՄՆ-ի միջև արդար համաձայնության ձեռքբերման մասին միջուկային բանակցությունների շրջանակում՝ նախագահը ընդգծել է, որ միջազգային օրենքները արդար և հավասար պայմաններ են, ըստ որոնց՝ ցանկացած երկիր կարող է անցկացնել մասնագիտացված գիտական հետազոտություն ուրանի հարստացման վերաբերյալ և օգտագործել միջուկային էներգիան խաղաղ նպատակներով։
Նա նաև շնորհակալություն է հայտնել Օմանի սուլթան Հայթամ բին Տարիքին՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում ունեցած դերի և Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում արժեքավոր միջնորդության համար։